Ինտերը պայմանագիր է համաձայնեցրել Ջեկոյի հետ

20:37 25.05.2019

Միլանի «Ինտերը» պայմանագիր է համաձայնեցրել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ 

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Sky Sport Italia-ին, 33-ամյա հարձակվողը համաձայնեցրել է պայմանագիրը «ներաձուրիների» հետ։ Վերջիններս 20 միլիոն եվրո են վճարելու բոսնիացուն գնելու համար։ 

Ջեկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև անգլիական «Վեսթ Հեմը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն «Ռոմայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...