ԱՊԼ-ի երկու գրանդ ակումբ կրկին հետաքրքրվում է Ֆեկիրի ծառայություններով

16:58 25.05.2019

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Լիոնը» վերջնականապես որոշել է թիմում չպահել Նաբիլ Ֆեկիրին ու ամռանը պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը:

Ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Լիվերպուլը» և «Արսենալը»: Մերսիսայդցիները կարծուն են, որ կիսապաշտպանն ամբողջովին համապատասխանում է թիմի խաղային ձեռագրին: Լոնդոնյան ակումբում էլ ցանկանում են տեսնել ֆրանսիական՝ Ֆեկիր-Լակազետ հարձակման զույգը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև ՊՍԺ-ն և «Յուվենտուսը», սակայն Ֆեկիրի համար առաջնայինը ԱՊԼ տեղափոխվելու տարբերակն է:

Share |

Լրահոս

Loading...