Ժոաո Ֆելիշ․ Մարզման ժամանակ Ռոնալդուն նման էր վիդեոխաղերի կերպարի

20:10 25.05.2019

«Բենֆիկայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կիսվել է տպավորություններով Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջին մարզումից հետո Պորտուգալիայի ազգային հավաքականում։ 

«Շատ տարօրինակ էր։ Ես առաջին անգամ էի իմ կյանքում Ռոնալդուին տեսնում այդքան մոտիկից։ Երբ վերադարձա տուն, ասացի ընկերներիս, որ դա նման էր PlayStation-ի կարիերա խաղալու ռեժիմին։ Ռոնալդուն նման էր վիդեոխաղի կերպարի։

Այդ ամենը շատ տարօրինակ էր ինձ համար, բայց ես կարողացա իրագործել իմ երազանքը և լինել Ռոնալդուի հետ նույն մարզաբազայում։ Նույնիսկ չեմ հիշում, թե նա ինչ է ասել ինձ, բայց կարևորն այն է, որ ամեն ինչ շատ լավ անցավ»,-19-ամյա պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Բենֆիկայի» պաշտոնական կայքը։ 

Ֆելիշը նաև նշել է, թե որ ֆուտբոլիստներն են ներկա պահին լավագույնը աշխարհում։ Նա տվել է Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարի և Մբապեի անունները։ 

 

Share |

Լրահոս

Loading...