Գվարդիոլան մտափոխվել է. Ման. Սիթին կփորձի թիմում պահել Սանեին

13:58 25.05.2019

«Մանչեսթեր Սիթին» փորձելու է թիմում պահել գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեին:

ESPN-ը հաղորդում է, որ «քաղաքաբնակների» ղեկավարությունը սկսելու է բանակցությունները ֆուտբոլիստի հետ՝ նոր պայմանագրի երկարաձգման շուրջ: Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Բավարիան»: Մյունխենցիների նախագահը հայտարարել էր, որ արդեն սկսել են տրանսֆերի շուրջ բանակցությունները:

Այնուամենայնիվ, ԱՊԼ-ի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում պահել Սանեին: Վերջին շրջանում նշվում էր, որ մարզիչն ու ֆուտբոլիստը լարված հարաբերությունների մեջ են ու իսպանացին դեմ չի լինի, եթե կիսապաշտպանը հեռանա: Սակայն այսօր արդեն տեղեկություններ տարածվեց, որ Գվարդիոլան մտափոխվել է ու ղեկավարությանը խնդել է չվաճառել 23-ամյա խաղացողին:

«Բավարիան» էլ, իր հերթին, դեռևս  պաշտոնական առաջարկ չի արել: Նշվում է, որ մյունխենցիները պատրաստվում են 80 մլն եվրո առաջարկել տրանսֆերի համար:

Share |

Լրահոս

Loading...