Վերջին օրերի ընթացքում Ջեյմսին նկատել են Իրվինգի, Դեյվիսի և Ուեստբրուկի հետ

14:50 25.05.2019

«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսին վերջին շրջանում նկատել են «Բոստոն Սելտիկսի» բասկետբոլիստ Կայր Իրվինգի հետ: Մայիսի 18-ին նրանք միասին այցելել են Լոս Անջելեսի Hyde գիշերային ակումբ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ESPN-ի լրագրող Ջորդան Շուլցը:

Մայիսի 22-ին էլ Լեբրոնը «Նյու Օրլեան Պելիկանսի» խաղացող Էնտոնի Դեյվիսի և «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստրբորւկի հետ միասին այցելել է Nobu Malibu ռեստորան:

Վերջերս խոսվում է նրա մասին, որ Իրվինգը ցանկանում է մինչմրցաշրջանի ընթացքում ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Դեյվիսն էլ «Պելիկանսի» ղեկավարությանը հայտնել էր, որ մտադիր է լքել թիմը: Երկու խաղացողների համար պայքարում ֆավորիտը «Լեյկերսն» է: Մեծ է հավանականությունը նաև, որ նրանք կարիերան կշարունակեն «Բրուկլին Նետսում»:

Իրվինգն ու Ջեյմսը 2014-2017 թվականներին հանդես են եկել «Քլիվլենդում»: 2015/16 մրցաշրջանում էլ միասին հռչակվել են NBA-ի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...