Երեք ակումբ կպայքարի Խամեսի տրանսֆերի համար

17:23 25.05.2019

«Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Daily Express-ը հաղորդում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրվում են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Եթե մյունխենյան ակումբը որոշի չօգտվել կոլումբիացու ամբողջ տրանսֆերը գնելու հնարավորությունից, ապա անգլիական թիմերը կպայքարեն խաղացողի համար:

Խամեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: «Բավարիան» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի մինչև հունիսի 15-ը:

 

Share |

Լրահոս

Loading...