Յուվենտուսը հետևում է Ռոմանյոլիի շուրջ ստեղծված իրավիճակին

13:06 25.05.2019

«Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին կարող է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրների պատճառով հնարավոր է տրանսֆերի հանեն 24-ամյա ֆուտբոլիստին: Իրավիճակին հետևում է «Յուվենտուսը», որը մտադիր է հզորացնել պաշտպանությունը:

Այս մրցաշրջանում Ռոմանյոլին մասնակցել է 40 հանդիպման ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Տեղափոխության հնարավոր արժեքը կարող է կազմել 50 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...