Լոպետեգին իր ծառայություններն է առաջարկել Չելսիին

14:31 25.05.2019

Լոնդոնի «Չելսիի» ղեկը հաջորդ մրցաշրջանում կարող է ստանձնել իսպանացի անվանի մասնագետ Խուլեն Լոպետեգին: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:

Ըստ տեղեկությունների՝ մարզիչն օրեր առաջ այցելել է Անգլիա, որտեղ ցանկություն էր հայտնել շարունակելու մարզչական կարիերան: Նշվում է, որ 52-ամյա մասնագետը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ՝ առաջարկելով իր ծառայությունները լոնդոնյան ակումբին:

Լոպետեգին «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Մաուրիցիո Սարիին, որի ապագան Լոնդոնում շատ մշուշոտ է: 

Լոպոտեգիի վերջին աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որտեղ աշխատել է չորս ամիս: Բացի «սերուցքայիններից», նա գլխավորել է նաև Իսպանիայի երիտասարդական և ազգային հավաքականները, ինչպես նաև պորտուգալական «Պորտուն»:

Share |

Լրահոս

Loading...