ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը Տուխելի հետ

15:38 25.05.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումի պաշտոնական կայքը:

Ըստ նոր համաձայնագրի՝ գերմանացի մասնագետը թիմում կմնա մինչև 2021 թվականի հունիսը:

Տուխելը ՊՍԺ-ի ղեկը ստանձնել է նախորդ տարի: Մեկնարկային մրցաշրջանում նա թիմի հետ դարձել է Ֆրանսիայի Լիգա-1-ի հաղթող: Չեմպիոնների լիգայում փարիզյան ակումբը 1/8 եզրափակչից դուրս մնաց՝ ճանապարհը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»: Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում էլ Տուխելի թիմը զիջեց «Ռենին»:

 

Share |

Լրահոս

Loading...