Տոտենհեմն Էրիկսենին փոխարինող գտել է Բետիսում

13:41 25.05.2019

Լոնդոնի «Տոտենհեմը» սկսել է հետաքրքրվել «Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է AS-ը, լոնդոնյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես Քրիստիան Էրիկսենին փոխարինող: Ավելի վաղ նշվում էր, որ դանիացին Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո ներկայացվելու է որպես Մադրիդի «Ռեալի»  խաղացող:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները արգենտինացու տեղափոխության համար սկսել են բանակցությունները: «Խթանները» 60 մլն եվրո են առաջարկում տրանսֆերի համար:

Տեղափոխության արժեքի 20 տոկոսը բաժին է հասնելու ՊՍԺ-ին, որի կազմում Լո Չելսոն հանդես է եկել մինչև իսպանական ակումբ տեղափոխվելը:

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս

Loading...