ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

15:08 25.05.2019

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու փաստը:

ԵԼ-ի եզրափակիչն այս տարի անցկացվելու է Բաքվում: Գավաթի համար կմրցեն «Չելսին» և «Արսենալը».

«Մխիթարյանը չի ցանկանո՞ւմ մեկնել Բաքու, դա նրա խնդիրն է: Եթե ֆուտբոլը տեղի տա այդ ճնշումներին, ապա հետագայում մենք չենք կարող որևէ միջոցառում կազմակերպել: Մենք կարողացել ենք անվտանգություն ապահովել Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայում, երբ ամբողջ երկիրը ահաբեկչությունների վտանգի տակ էր»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Spiegel-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» պաշտոնապես հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով Մպիթարյանի չի մեկնելու Բաքու: 

Share |

Լրահոս

Loading...