Վալվերդե. Չեմ անհանգստանում ապագայիս համար

00:21 25.05.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց նա մրցաշրջանի ավարտից հետո հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից.

«Ես չեմ անհանգստանում ապագայիս համար: Միակ բանը, որի մասին այժմ մտածում եմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչն է: Ինձ համար յուրաքանչյուր օրը պայքար է: Ֆուտբոլում միշտ էլ վերելքներ և վայրէջքներ են լինում և դրանց պետք է պատրաստ լինես»,- մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը:

Այսօր «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք էր հայտնել, որ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլից» կրած պարտության մեջ Վալվերդեն մեղքի բաժին չունի:

Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը խոսել էր այն մասին, որ նրանք վստահում են Վալվերդեին:

Share |

Լրահոս

Loading...