Անրին կարող է դառնալ Բետիսի գլխավոր մարզիչը

12:44 26.05.2019

«Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»: Նշվում է, որ իսպանական ակումբն ավելի վաղ գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, սակայն մարզիչը մերժել էր:

«Բետիսը» վերջերս հայտարարեց Կիկե Սետյենի հետ 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո համագործակցությունը դադարեցնելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անրին կարող է դառնալ «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» կամ «Անդերլեխտի» նոր գլխավոր մարզիչը:

Անրիի վերջին աշխատավայրը եղել է «Մոնակոն», որը նա գլխավորել է անցած տարվա հոկտեմբերից հունվարն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ նախկին հարձակվողը եղել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը:

Share |

Լրահոս

Loading...