Ռամոսին փոխարինելու համար Ռեալը 4 տարբերակ է դիտարկում

00:40 26.05.2019

«Ռեալի» ղեկավարությունը սկսել է դիտարկել պաշտպան Սերխիո Ռամոսին փոխարինելու տարբերակները։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «սերուցքայինների» ավագն ակումբի նախագահ Ֆլորենտիո Պերեսի հետ հանդիպման ժամանակ չի բացառել թիմը փոխելու տարբերակը։

AS-ի հաղորդմամբ, այս պահին «Ռեալում» 33-ամյա Ռամոսին փոխարինելու համար 4 թեկնածություն են դիտարկում։ Առաջին թեկնածուն «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին է, որի ծառայություններով «Ռեալը» վաղուց է հետաքրքրված։ Իտալական ակումբը Կուլիբալիի տրանսֆերը պատրաստ է վաճառել նվազագույնը 120 միլիոն եվրոյի դիմաց։

Ռամոսին հավանական փոխարինողների ցանկում երկրորդն «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտն է։ AS-ը գրում է, որ Մատեյսը շատ մոտ է 70 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն «Ռեալը» դեռ կարող է խառնվել ֆուտբոլիստի համար պայքարին։

Երրորդ և ամենաբարդ տարբերակը Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերը ձեռք բերելն է։ «Լիվերպուլը» հոլանդացուց բաժանվելու մտադրություն չունի և նրա համար կպահանջի նվազագույնը 100 միլիոն եվրո։

Ավելի վաղ «Ռեալում» դիտարկել են «Աթլետիկոյից» Խոսե Խիմենեսի թեկնածությունը, սակայն սկզբունքային մրցակիցն իր ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել միայն հրաժարագնի (100 միլիոն եվրո) վճարման դեպքում։

AS-ը գրում է, որ բացի նշված թեկնածուներից, «Ռեալը» կարող է «Էսպանյոլից» 7,5 միլիոն եվրոյի դիմաց վերադարձնել Մարիո Էրմոսոյին, ինչպես նաև դիտարկել «Ինտերից» Միլան Շկրինյարի և «Չելսիից» Անտոնիո Ռյուդիգերի թեկնածությունները։

Share |

Լրահոս

Loading...