Ռոլան Գարոս․ Ցիցիպասը և Չիլիչը մեկնարկեցին հաղթանակով

17:14 26.05.2019

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոսում»։

Մեկնարկային խաղում մրցաշարի 6-րդ ռակետը 6:2, 6:2, 7:6 (7:4) հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Մաքսիմիլիան Մարտերերի նկատմամբ։ 1 ժամ 51 րոպե տևած հանդիպման ընթացքում Ցիցիպասի ակտիվում գրանցվեց 3 էյս, 2 կրկնակի սխալ, թենիսիստն իրացրել է 4 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից։

Երկրորդ շրջանում Ցիցիպասը մրցելու է Պրաջեժ Գունեսվարան (Հնդկաստան)-Ուգո Դելյեն (Բոլիվիա) զույգի հաղթողի հետ։

Այսօրվա արդեն ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

  • Թոմաս Ֆաբյանո (Իտալիա) — Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 3:6, 5:7, 1:6
  • Ալեքսեյ Պոպիրին (Ավստրալիա) — Ուֆո Էմբեր (Ֆրանսիա)՝ 3:6, 6:3, 7:6 (12:10), 6:3
  • Մատեո Բերետինի (Իտալիա) — Պաբլո Անդուխար (Իսպանիա)՝ 6:7 (3:7), 6:4, 6:4, 6:2
  • Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — Էռնեստ Գուլբիս (Լատվիա)՝ 6:2, 7:6 (7:2), 6:0.
Share |

Լրահոս

Loading...