Ալեգրի. Թողնում եմ այն թիմը, որը հաջորդ մրցաշրջանում ևս տիտղոսներ կնվաճի

11:15 27.05.2019

«Յուենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վերջին մամուլի ասուլիսն է անցկացրել թուրինյան ակումբում:

«Ես թողնում եմ հաղթող թիմի, որը եթե ոչ 100, ապա 80 տոկոսով նորից տիտղոս կնվաճի հաջորդ մրցաշրջանում:

Ոչնչի համար չեմ զղջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ մենք կառուցել ենք այս հիանալի թիմը: Սկսած նրանցից, ովքեր մարզաբազայում հետևել են խոտածածկի վիճակին, վերջացրած ղեկավարությամբ, ովքեր միշտ ինձ տրամադրել են այն ամենն, ինչ անհրաժեշտ է եղել»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Ըստ շշուկների, «Յուվենտուսի» ղեկը կարող է ստանձնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Իտալիայում հայտնել են, որ «Սիթիի» գլխավոր մարզիչը թուրինյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի` տարեկան 24 մլն եվրո աշխատավարձով:

Share |

Լրահոս

Loading...