Կավանին խոստովանել է, որ Բարսելոնայից կրած 1:6 հաշվով պարտությունից հետո քնաբեր է խմել

12:50 27.05.2019

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:6).

«Այդ խաղը շատ կարևոր էր մեզ համար, դրա արդյունքը մեզ համար մեծ հարված էր: Ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այդպես կստացվի:

Չէի կարողանում քնել: Շարունակում էի կարդալ մեր պարտության արձագանքներն ու մտահոգվել, իսկ առավոտյան մարզման գնացի չքնած: Բժիշկը հանգստացրեց ինձ ու քնաբեր տվեց:

Որոշ ժամանակ շատ վատ էի քնում. ժամանակ պետք եկավ, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի»,- Կավանիի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Share |

Լրահոս

Loading...