Մասիմիլիանո Ալեգրին սպասում է Բարսելոնայի առաջարկին

19:48 27.05.2019

Թուրինի «Յուվենտուսի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր չէ երկար ժամանակ մնալ առանց աշխատանքի։  

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Ալեգրին սպասում է առաջարկի «Բարսելոնայից»։ Կատալոնական ակումբը ձախողեց մրցաշրջանի վերջնամասը՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչից և պարտվելով Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչում։ 

Տեղի ունեցածը հարցականի տակ է դնում Էռնեստո Վալվերդեի հետագա գործունեությունը Իսպանիայի չեմպիոնների ղեկին։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող են գլխավորել Ռոնալդ Կումանը կամ Էրիկ տեն Հագը։ 

Share |

Լրահոս

Loading...