Բարձրագույն խումբ. 35-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

16:25 27.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում կայացավ նախավերջին՝ 35-րդ տուրը:

Չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Արցախին»: Կրկին փայլեց Անտոն Կոբյալկոն, որը դուբլի հեղինակ դարձավ: Մինասյանի թիմը հաջորդ խաղում հաղթելու դեպքում կհռչակվի առաջնության հաղթող:

Երկրի գավաթակիր «Ալաշկերտը» չկարողացավ պահել հաղթական հաշիվը «Բանանցի» հետ խաղում: Մարզային դերբիում էլ հաղթողը չորոշվեց: «Գանձասար-Կապանը» ու «Լոռին» մեկական գնդակ փոխանակեցին:

Դե իսկ «Փյունիկն» ավարտեց իր ելույթները 2018/19 մրցաշրջանում: Երևանյան թիմը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Արարատի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով:

Armsport.am-ն այս անգամ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանին: Փորձառու խաղացողն «Արարատի» հետ խաղում բացեց հաշիվը ու հիանալի տեսք ուներ ամբողջ խաղի ընթացքում:

Նման մարզավիճակում գտնվելով՝ նա կարող է մեծ օգուտ տալ ազգային ընտրանուն առաջիկա հանդիպումների ժամանակ:

Կառլեն Մկրտչյանի՝ «Արարատի» դարպասը խփած գոլը:

Share |

Լրահոս

Loading...