Ամենաուժեղ մրցակիցը. հրապարակվել է հայր և որդի Նուրմագոմեդովների մենամարտի տեսանյութը

17:12 27.05.2019

UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչը՝ Խավիեր Մենդեսը տեսագրել է, թե ինչպես է Խաբիբը մենամարտում հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ, որը ևս մարզիչ է:

«Խաբիբն ասաց, որ ևս մեկ անգամ կփորձի, սակայն արդյունքը նույնը կլինի, չէ՞ որ նա մենամարտում է ամենաուժեղ մրցակցի՝ հոր հետ»,- Instagram-ի իր էջում գրել է Մենդեսը և հրապարակել ներկայացված տեսանյութը:

Հիշեցնենք, որ Խաբիբն օկտագոն դուրս չի եկել 2018 թվականի հոկտեմբերին Կոնոր Մաքգրեգորի նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Ռուսաստանը ներկայացնող մարզիկի առաջիկա մենամարտը կայանալու է սեպտեմբերի 7-ին, Աբու-Դաբիում:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ Խաբիբի մրցակիցը լինելու է Դաստին Պորյեն, սակայն կողմերը դեռևս պաշտոնապես մենամարտի պայմանագիր չեն կնքել:

Share |

Լրահոս

Loading...