Բաքվի ոստիկանները փորձել են բռնել Մխիթարյանի խաղաշապիկով երկրպագուներին (տեսանյութ)

19:43 28.05.2019

Մայիսի 29-ին Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչի շրջանակում կմրցեն «Արսենալը» և «Չելսին»:

Վերջին օրերին լրատվամիջոցները հեղեղված էին «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություններով: Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվամիջոցներ քննադատում էին Ադրբեջանին՝ Բաքվում Մխիթարյանին անվտանգության երաշխքիներ չտալու համար:

Այսօր համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բաքվի ոստիկանները հետևում հայ ֆուտբոլիստի խաղաշապիկով երկրպագուներին, կանգնեցնում նրանց ու զեկուցում ինչ-որ մեկին:

Տեսանյութը՝ Armlink Facebook-ի էջի

Share |

Լրահոս

Loading...