Հայտնի են մրցաշրջանի ամենաարդյունավետ լիգան և թիմը

14:13 28.05.2019

Գերմանական Բունդեսլիգան դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների 2018-19թթ․ մրցաշրջանի ամենաարդյունավետ լիգան։

Բունդեսլիգայում մեկ խաղում արձանագրվել է միջինը 3,18 գոլ։ Երկրորդ հորիզոնականում Անգլիայի Պրեմիեր լիգան է (2,82), իսկ եռյակը եզրափակում է իտալական Սերիա Ա-ն (2,68)։ Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում ոչ շատ մեծ տարբերությամբ իսպանական Պրիմերան (2,59) և ֆրանսիական Լիգա 1-ն (2,56) են։

«Պարի Սեն Ժերմենն» էլ դարձել է թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ թիմը։ Փարիզյան թիմը Լիգա 1-ի 38 խաղում խփել է 105 գոլ։ Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է, որը Պրեմիեր լիգայի 38 խաղում 95 գոլ է խփել։ Երրորդ հորիզոնականում «Բարսելոնան» է (90)։ Լավագույն հնգյակում են նաև «Լիվերպուլը» (89) և «Բավարիան» (88):

Ուշագրավ է, որ լավագույնների թվում Սերիա Ա-ի թիմ չկա․ Իտալիայի առաջնությունում ամենաարդյունավետը եղել է «Ատալանտան» (77)

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Պրեմիեր լիգայում չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին», Բունդեսլիգայում՝ «Բավարիան», Սերիա Ա-ում՝ «Յուվենտուսը», Պրիմերայում՝ «Բարսելոնան», Լիգա 1-ում՝ «Պարի Սեն Ժերմենը»։

Share |

Լրահոս

Loading...