Իգուայինը և Լուիսը մարզման ժամանակ կոնֆլիկտ են ունեցել. Սարին չի դիմացել և լքել է մարզումը (տեսանյութ)

10:32 29.05.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին զայրացրել է թիմի մարզման ժամանակ Գոնսալու Իգուայինի և Դավիդ Լուիսի միջև առաջացած կոնֆլիկտը:

Ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում «Արսենալի» հետ եզրափակչի նախախաղային մարզման ժամանակ տարաձայնություն են ունեցել: Վեճից հետո իտալացի մարզիչը բարկացել է, նետել գլխարկն ու լքել խաղադաշտը:

Հավելենք, որ այսօր լոնդոնյան երկու ակումբները կխաղարկեն Եվրոպա լիգայի գավաթը: Հանդիպման մեկնարկը՝ 23-00-ին:

Share |

Լրահոս

Loading...