Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարչապետին հարց ուղղեց օտարերկյա ներդրումների նվազման մասին։ Պատասխանի ընթացքում Փաշինյանը երկու անգամ օգտագործեց Գոնսալո Իգուայինի անունը՝ նպատակ ունենալով ընդգծելու մի շարք գործարարների կողմից իրենց անվանափոխումների դրսևրումները օտարերկրա ներդրումների անվան տակ։