Ռոլան Գարոս. Նադալն ու Ցիցիպասը դուրս են եկել երրորդ շրջան

16:52 29.05.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան:

Երկրորդ շրջանում մրցաշարի գործող չեմպիոնը 6-1, 6-2, 6-4 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Յանիկ Մադենի նկատմամբ: 2 ժամ 11 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 3 էյս, 3 կրկնակի սխալ, 7 բրեյք-փոյնթ, իսկ աշխարհի 114-րդ ռակետ Մադենի ակտիվում՝ 1 կրկնակի սխալ, 2 բրեյք:

Նադալի հաջորդ մրցակիցը բելգիացի Դավիդ Գոֆենն է, որը պայքարից դուրս է թողել սերբ Միոմիր Կեզմանովիչին՝ հաղթելով 6-2, 6-4, 6-3 հաշվով:

Երրորդ շրջան է դուրս եկել նաև Ստեֆանոս Ցիցիպասը: Հույն թենիսիստը 4-6, 6-0, 6-3, 7-5 հաշվով կամային հաղթանակ է տոնել Բոլիվիայի ներկայացուցիչ Ուգո Դելյենի նկատմամբ, որը զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 86-րդ հորիզոնականը:

Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 48 րոպե. այդ ընթացքում Ցիցիպասի ակտիվում գրանցվել է 5 էյս, 2 կրկնակի սխալ և 8 բրեյք-փոյնթ, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 7 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ:

Երրորդ շրջանում Ցիցիպասը մրցելու է Ֆիլիպ Կրաինովիչ (Սերբիա) - Ռոբերտո Կարբալյես-Բաենա (Իսպանիա) զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...