Sport24-ը հայտնում է, որ Երևանի «Արարատը» չի երկարաձգի պայմանագիրը ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովի հետ:
Նրա նախորդ պայմանագիրն ավարտվել էր մայիսի 30-ին: Այսպիսով, Կոլիվանովը հեռանում է երևանյան ակումբից: 52-ամյա Կոլիվանովը թիմը գլխավորել էր այս տարվա հունվարին: Այս պահին «Արարատը» զբաղեցնում է հինգերորդ տեղը Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում ՝ վեց միավորով զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային» :
Կոլիվանովը հայտնի է իր գործունեությամբ Ռուսաստանի U17, U19 և U21 երիտասարդական հավաքականներում, ինչպես նաև «Ուֆայում» և «Տորպեդոյում»:
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին» և հաղթել 2-1 հաշվով։