Էմերի. Մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են խաղալ Արսենալում

11:19 30.05.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ԵԼ-ի եզրափակչից (4-1) հետո ասել է, որ «զինագործները» նոր թիմ կառուցելու ճանապարհին են.

«Միջազգային ֆուտբոլում «Արսենալը» մեծ անուն ունի: Շատ ֆուտբոլիստներ են ցանկանում խաղալ այստեղ: Մենք նոր թիմ կառուցելու ընթացքի մեջ ենք ու այդ ճանապարհին պետք է հզոր լինենք:

Չգիտեմ՝ ինչ կլինի տրանսֆերների հետ ամռանը, սակայն ակումբն աշխատում է այդ ուղղությամբ: Մենք պետք է դառնանք ավելի ուժեղ և գնանք մեր ընտրած ճանապարհով: Բացի այդ մի շարք խաղացողներ հնարավորություն ունեն ավելի լավը դառնալու: Ապագայի հարցում ես դրական եմ տրամադրված»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...