Պիզելի․ Հույս ունեմ՝ Հայաստանի Մ19 հավաքականը ցույց կտա իր պոտենցիալը

21:01 31.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում հնարավորությունների և մրցաշարի կարևորության մասին։

Հիշեցնենք, որ hուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք առաջնության խմբային փուլում Հայաստանի Մ19 հավաքականը խաղալու է Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ:

«Յուրաքանչյուր հավաքական էլ հնարավորություն ունի։ Պետք չէ մտածել, որ հեշտ խաղեր են լինելու, բայց հույս ունեմ՝ մեր հավաքականին մոտիվացիա կտա այն, որ տանն ենք խաղում։ Հույս ունեմ՝ մեր տղաները լավ կխաղան, ցույց կտան, որ Հայաստանը պոտենցիալ ունի։ Ես մտածում եմ, որ մենք մեծ հնարավորություն ունենք։

Հույս ունեմ՝ Հայաստանի հավաքականը չեմպիոն կդառնա, քանի որ նման առաջնություններին ամբողջ աշխարհում են հետևում։ Ակումբները հենց այս տարիքի ֆուտբոլիստների են ցանկանում գնել և հետևում են առաջնությանը»,- ասել է Պիզելին։

Առավել մանրամասն՝ ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում։

Share |

Լրահոս

Loading...