Մոուրինյուն նշել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկու գլխավոր ֆուտբոլիստներին

18:39 31.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին։ Այս անգամ պորտուգալացի մասնագետը ընտրել է «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» այն ֆուտբոլիստներին, ում խաղը առանձնահատուկ նշանակություն է ունենալու։

«Եթե պետք է ընտրեմ ցանկացած թիմից մեկ ֆուտբոլիստի, ապա «Լիվերպուլից» կընտրեմ Վիրջիլ Վան Դեյկին, իսկ «Տոտենհեմից»՝ Քրիստիան Էրիկսենին։

Ես միշտ ասել եմ, որ այն թիմը, որի հետ եզրափակչի ճանապարհին տարօրինակ բաներ է տեղի ունեցել, ավելի մեծ շանսեր ունի։ Հետաքրքիրն այն է, որ այս եզրափակչի երկու թիմերն էլ անհավատալի կերպով են այստեղ հայտնվել»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Manchester United Evening-ը՝ հղում կատարելով Eleven Sports-ին։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա վաղը Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում։ Եվրոպայի ակումբային չեմպիոնների տիտղոսի համար պայքարելու են «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։

Share |

Լրահոս

Loading...