Սամարայի «Կռիլյա Սովետովը» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեյ Տալալաևի նշանակման մասին:
Ռուս մասնագետը երկուշաբթի օրվանից կսկսի աշխատանքը: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով:
«Տալալաևը քաջածանոթ է ռուս ֆուտբոլասերներին: Նա 2010 թվականին Սամարա է եկել որպես Ռուսաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ և այստեղ 2 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականի հետ: Մասնագետը տարբեր տարիներին գլխավորել է նաև «Վոլգան», «Տամբովը», «Փյունիկը» և «Խիմկին»,- ասվում է «Կռիլյա Սովետովի» տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ ակումբի գլխավոր մարզիչ Միոդրագ Բոժովիչն այսօր՝ հունիսի 28-ին, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
«Կռիլյա Սովետովը», 24 խաղից հետո վաստակելով 22 միավոր, ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: