ԵՎՐՈ-2019-ի վիճակահանություն. Armsport.am-ի ֆոտոշարքը

00:19 01.06.2019

Այսօր կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության վիճակահանությունը:

Հայաստանի Մ19 հավաքականն իմացավ իր մրցակիցներին:

Armsport.am-ի ֆոտոլրգարողը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացրել է փոքրիկ ֆոտոպատմություն.


«Եվրոպայի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը թերևս Հայաստանում անցկացվելիք ամենալուրջ ֆուտբոլային մրցաշարն է։ Այն հավակնում է դառնալ մեկնակետ հայկական ֆուտբոլի համար։ Դրանից հետո Հայաստանը ևս կարող է ընկալվել որպես պետություն, որը ընդունակ է հյուրընկալել նման մասշտաբի ու նման բարձր պատասխանատվությամբ մրցաշարեր։

Այս մրցաշարի նախապատրաստական փուլի ամենակարևոր իրադարձություններից մեկը խմբային փուլի վիճակահանությունն էր, որը անցկացվեց Մարիոթ Արմենիա հյուրանոցում։ Այն դժվար թե անվանել հաջող Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի համար, սակայն արդեն իսկ փաստը, որ մեր տղաները մրցելու են եվրոպական ֆուտբոլի առաջատարների հետ, շատ բանի մասին է խոսում։ Հուսանք, որ մենք արդյունքում պատվով հանդես կգանք ապագա հնարավոր չեմպիոնների դեմ խաղերում։ Կարող ենք ասել, որ մեզ՝ լրագրողներիս համար ևս այս իրադարձությունը դառձավ մեկնակետ, որից հետո տրամադրվելու ենք Հայաստանում կայանալիք ամենախոշոր ֆուտբոլային մրցաշարին»

Բոլոր լուսանկարներն այստեղ:

Share |

Լրահոս

Loading...