Ռեալը կգնի Պյանիչին, եթե չստացվի ձեռք բերել Պոգբային կամ Էրիկսենին

18:22 01.06.2019

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով:

Մադրիդյան ակումբը դիտարկում է 29-ամյա խաղացողին որպես «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենին փոխարինող:

Ըստ AS-ի՝ Զիդանը թիմում ցանկանում է տեսնել հենց Պյանիչին, եթե չստացվի իրականացնել Պոգբայի կամ Էրիկսենի տեղափոխությունները:

Բոսնիացու տրանսֆերին համամիտ է նաև ակումբի սպորտային տնօրեն Խոսե Անխել Սանչեսը:

Ըստ աղբյուրի՝ թուրինցիները իրենց կիսապաշտպանի համար կպահանջեն 100 մլն եվրո

Share |

Լրահոս

Loading...