Ռոլան Գարոս․ Ցիցիպասը 4 սեթում դժվարին հաղթանակ տարավ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

15:58 01.06.2019

Փարիզում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ 

Տղամարդկանց մենախաղում Ստեֆանոս Ցիցիպասն ու Ֆիլիպ Կրախինովիչը երեկ չկարողացան ավարտել հանդիպումը մթության պատճառով։ Խաղը շարունակվեց այսօր։ Հույն թենիսիստը 4 սեթում դժվարին պայքարում առավելության հասավ մրցակցի նկատմամբ 7-5, 6-3, 6-7(5), 7-6(6) հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ցիցիպասը սպասում է Ստեն Վավրինկա - Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողին։ Հավելենք, որ այս հանդիպումը ևս նախատեսված էր ավարտել երեկ, սակայն այն հետաձգվել է մթության պատճառով և շարունակվելու է այսօր։ Առաջին երկու սեթերում հաղթել է Վավրինկան։ 

Փարիզի գլխավոր կորտում իր հանդիպումը արդեն սկսել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Նրա մրցակիցը Սալվադորե Կարուզոն է Իտալիայից։ 

Share |

Լրահոս

Loading...