Մոուրինյու. ՉԼ-ի եզրափակիչը էմոցիոնալ էր, բայց խաղի մակարդակը ցածր էր

14:40 02.06.2019

Հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է Չեմպիոնների լիգայի՝ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչը , որում մերսիսայդցիները 2:0 հաշվով հաղթանակ են տարել:

«Լիվերպուլի» կիսապաշտպանները դիրքավորվել էին անմիջապես պաշտպանների դիմաց: Չեմ կարծում, որ Հենդերսոնը, Վեյնալդումը, Ֆաբինյոն և Միլները մոտ էին հարձակման եռյակին: Նրանք հուսալի էին պաշտպանությունում:

Կարծում եմ նաև, որ եթե այս խաղը չլիներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, այլ՝ ԱՊԼ-ի հանդիպում կամ Անգլիայի Գավաթի եզրափակիչ, ապա բոլորը կհամաձայնեին, որ այն բավականին լավը չէր: Այո, քանի որ սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր, էմոցիոնալ առումով շատ բուռն էր, բայց խաղի մակարդակը ցածր էր:

«Տոտենհեմը» խետք է հիասթափված լինի, Պոչետինոյի թիմն ավելին կարող էր: Նման պահերին պետք է քո լավագույն խաղը ցուցադրես»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...