Հայտնի է, թե ով կարող է գլխավորել Չելսին Սարիի հեռանալու դեպքում

19:08 02.06.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։ Այս մասին օրեր առաջ գրել էր Goal.com-ը։ 

Daily Star-ին հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել իտալացի մասնագետին «կապույտների» ղեկին։ Աղբյուրի տեղեկություններով՝ կարող է տեղի ունենալ մարզչական յուրօրինակ փոխանակում։ «Չելսին» կարող է գլխավորել «ծեր սինյորայի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ իտալական ակումբից։ 

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին գլխավորեց լոնդոնյան ակումբը նախորդ ամառ։ «Չելսիի» հետ 60-ամյա մասնագետը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ հաղթելով Եվրոպա լիգան։ 

Մասիմիլիանո Ալեգրին գլխավորել է «Յուվենտուսը» 2014-2019 թվականների ընթացքում։ Թուրինյան ակումբի հետ Ալեգրին 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Երկու անգամ էլ թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (2015,2017): 

Share |

Լրահոս

Loading...