Ռոլան Գարոս․ Զվերևը կամային հաղթանակ է տոնել 1/8 եզրափակչում

23:32 03.06.2019

«Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակչում մրցաշարի 5-րդ ռակետ գերմանացի Ալեքսանդր Զվերևը կամային հաղթանակ է տոնել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ։

2 ժամ 58 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 3-6, 6-2, 6-2, 7-6 (7-5) հաշվով։ 22-ամյա Զվերևի ակտիվում գրանցվել է 14 էյս, 12 սխալ սեփական մատուցման ժամանակ և 5 իրացրած բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից։ Ֆոնյինին թույլ է տվել 5 կրկնակի սխալ, իրացրել՝ 2 բրեյք։

Զվերևի հաջորդ մրցակիցն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Բաց առաջնության գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է Դոմինիկ Տիմին։

Share |

Լրահոս

Loading...