Յուվենտուսը մտադիր է վերադարձնել Պոգբային

11:59 04.06.2019

«Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային Թուրին վերադարձնելու շուրջ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

««Յուվենտուսը» բանակցում է Մինո Ռայոլայի և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նրանք ցանկանում են վերադարձնել Պոգբային: Շուտով ՄՅՈւ-ն կկողմնորոշվի Պոգբայի ապագայի հարցում: Այժմ ակումբների միջև նախնական բանակցություններ են»,- գրել է Ռոմանոն:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը հանուն ֆրանսիացու պատրաստ է ՄՅՈւ-ին զիջել Գարեթ Բեյլի, Խամես Ռոդրիգեսի և Կեյլոր Նավասի տրանսֆերները:

Պոգբան «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին, տրանսֆերի արժեքը կազմել է 105 միլիոն եվրո: Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

ՄՅՈւ-ի հետ Պոգբայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս

Loading...