Լիխտենշտեյնը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ (լուսանկար)

19:32 05.06.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հունիսին երկու հանդիպում պետք է անցկացնի:

Հունիսի 8-ին Երևանում կմրցենք Լիխտենշտեյնի, իսկ հունիսի 11-ին՝ Հունաստանի հավաքականի հետ:

Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ ազգային թիմը սկսել մարզումները՝ պատրաստվելով առաջիկա խաղերին: Հրապարակման առաջին հատվածում Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրել է, որ նրանք պատրաստվում են Ադրբեջանի և Ֆինլանդիայի հետ խաղերին:

Նյութի երկրորդ մասում արդեն նշված է, որ հունիսի 8-ին նրանք հյուրընկալվելու են Հայաստանին:

Share |

Լրահոս

Loading...