Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն (տեսանյութ)

21:14 05.06.2019

Իսպանիայում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 5-4 հաշվով կամային հաղթանակ էր տարել ռուս Սերգեյ Ստեփանովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:

Այսօր կայացած վճռորոշ գոտեմարտում Ամոյանը ջախջախիչ՝ 8-0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Պետիչին:

Մեր ըմբիշը դարձել է ոսկե մեդալակիր: Այսօր բրոնզե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, իսկ արծաթե մեդալի էր արժանացել Հայկ Մելիքյանը՝ 67 կգ:

 

Share |

Լրահոս

Loading...