Ռոլան Գարոս․ հաստատվել է հետաձգված խաղերի նոր ժամանակացույցը

23:56 05.06.2019

«Ռոլան Գարոսի» մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլի՝ հունիսի 5-ին նախատեսված, բայց հետաձգված հանդիպումների նոր ժամանակացույցը։

Հետաձգված խաղերը կկայանան հունիսի 6-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 14։00-ին։ Մրցաշարի կենտրոնական կորտում աշխարհի երրորդ ռակետ ռումինուհի Սիմոնա Հալեպը կմրցի ամերիկուհի Ամանդա Անիսիմովայի հետ։ Այդ հանդիպման ավարտից հետո կմեկնարկի տղամարդկանց մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլի՝ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի հանդիպումը։

Սյուզան Լենգլենի անվան կորտում 14։00-ին կմեկնարկի ամերիկուհի Մեդիսոն Քիսի և ավստրալուհի Էշլի Բարտիի հանդիպումը, որի ավարտից հետո պայքարի դուրս կգան Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը։

Հիշեցնենք, որ այսօրվա խաղերը հետաձգվել էին Փարիզում տեղացող հորդառատ անձրևի պատճառով։

Share |

Լրահոս

Loading...