Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Լիխտենշտեյնի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

21:37 07.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի երրորդ տուրի շրջանակում հանդիպելու է Լիխտենշտեյնի հավաքականին։

Այսօր կայացել է մեր ընտրանու վերջին մարզումը վաղվա հանդիպմանն ընդառաջ։

Տեսանյութը՝ ՀՖՖ Facebook-յան պաշտոնական էջից։

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում մեր հավաքականը երկու պարտություն է կրել Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականներից։ 

Share |

Լրահոս

Loading...