Պաշտոնական․ Արսենալի յոթ ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

22:00 07.06.2019

Լոնդոնի «Արսենալից» հեռացել են յոթ ֆուտբոլիստներ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք «զինագործների» պաշտոնական կայքից։

Այսպիսով, թիմից հեռացել են դարպասապահ Պետր Չեխը, պաշտպաններ Կոեն Բրեմելը, Ստեֆան Լիխշտայները և Խուլիո Պլեգեզուելոն, կիսապաշտպաններ Չարլի Գիլմորը և Աարոն Ռեմսին, ինչպես նաև հարձակվող Դենիել Ուելբեքը։

Ինչպես տեղյակ եք, նշվածներից Պետր Չեխը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Աարոն Ռեմսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Յուվենտուս»։

«Արսենալը» ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Ունայ Էմերիի թիմը պարտվեց նաև Եվրոպա լիգայի եզրափակչում «Չելսիին» (1-4)` զրկվելով Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու իրավունքից։

Share |

Լրահոս

Loading...