Դե Բրույնե. Չեմ կարծում, որ Ազարի տրանսֆերի մասին կհայտարարեն մոտ օրերս

19:42 07.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։

«Չեմ կարծում, որ տրանսֆերի մասին կհայտարարեն մոտ օրերս։ Հիմա բոլորս, այդ թվում նաև Ազարը, մտածում ենք միայն հավաքականի մասին։ Ես սպասել եմ երեք ամիս մինչ տեղափոխվեցի «Սիթի»։

Կարող է Ազարը «Ռեալում» դառնալ առաջատա՞ր։ Չեմ կարծում, որ դա միանգամից տեղի կունենա, քանի որ այնտեղ շատ առաջատարներ կան։ «Ռեալում» Ազարը անկասկած ունի «Ոսկե գնդակը» նվաճելու շանսեր, ավելի շատ քան «Չելսիում»»,-27-ամյա բելգիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» և «Չելսին» համաձայնության են հասել Ազարի տրանսֆերի շուրջ։ Լոնդոնյան ակումբը գործարքից վաստակելու է 130 միլիոն ֆունտ։

Share |

Լրահոս

Loading...