Ռեալը սկսել է Ազարի մարզաշապիկների վաճառքը․ հայտնի է, թե որ համարով է նա խաղալու (լուսանկարներ)

20:29 07.06.2019

Մադրիդի «Ռեալը» սկսել է Էդեն Ազարի մարզաշապիկների վաճառքը։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, Մադրիդի «Ռեալի»՝ Բարսելոնայի օդանավակայանում տեղակայված պաշտոնական խանութում արդեն սկսվել է 28-ամյա բելգիացու մարզաշապիկի վաճառքը։ Ազարը վերցնելու է 7 համարի մարզաշապիկը։

7 համարի մարզաշապիկը այս պահին պատկանում է Մարիանո Դիասին։ 2009-2018 թվականների ընթացքում 7 համարի մարզաշապիկով խաղացել է «Ռեալի»՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ կողմերը համաձայնության են եկել Ազարի տրանսֆերի հարցում։ «Չելսին» գործարքից վաստակելու է 130 միլիոն ֆունտ։

Share |

Լրահոս

Loading...