Կանտեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

13:46 07.06.2019

Ֆրանսիայի հավաքականի ու «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի եզրափակչի՝ «Չելսի»-«Արսենալ» խաղից առաջ՝ մարզման ժամանակ: Այդ խաղում «Չելսին» 4-1 հաշվով ջախջախեց «Արսենալին», իսկ Կանտեն, չնայած վնասվածքին, կարողացավ մասնակցել հանդիպմանը:

Ֆրանսիայի հավաքականում որոշում են կայացրել վտանգի չենթարկել Կանտեի առողջությունն ու նրան դուրս թողնել Եվրո-2020-ի ընտրական խաղերին պատրաստվող թիմի կազմից: Հիշեցնենք, որ «եռագույնները» հունիսի 8-ին կմրցեն Թուրքիայի, իսկ հունիսի 11-ին՝ Անդորրայի հավաքականի հետ:

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Կանտեի փոխարեն ոչ ոք հավաքական չի հրավիրվի:

Նշենք, որ այս մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում ԱՊԼ-ի 36 խաղի էր մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...