Ռոլան Գարոս. կանանց պայքարում հայտնի են եզրափակչի մասնակիցները

15:51 07.06.2019

Ավստրալուհի Էշլի Բարտին դուրս է եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ փուլում մրցաշարի 8-րդ համարը 6-7 (4-7), 6-3, 6-3 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Ամանդա Անիսիմովայի նկատմամբ: 1 ժամ 53 րոպե տևած հանդիպման ընթացքում Էշլին թույլ է տվել 3 կրկնակի սխալ, իրացրել է 8 բրեյք՝ 20 հնարավորից, իսկ նրա 17-ամյա մրցակցի ակտիվում գրանցվել է 2 կրկնակի սխալ, 5 բրեյք: Ուշագրավ է, որ Էշլին հաղթել է միայն 6-րդ մաչբոլից:

Եզրափակչում Բարտին մրցելու է Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, որը կիսաեզրափակչի մյուս խաղում 7-5, 7-6 (7-2) հաշվով հաղթել է Յոհանա Կոնտային:


Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» կանանց մրցաշարի գործող չեմպիոնը ռումինուհի Սիմոնա Հալեպն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 3-6, 6-4, 6-1 հաշվով հաղթել է ամերիկուհի Սլոան Սթիվենսին:

Share |

Լրահոս

Loading...