Նեյմարի ու նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա նամակագրությունը

13:29 08.06.2019

Համացանցում է հայտնվել ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի՝ մոդել Նաջիլա Տրինդադիի հետ նամակագրությունը WhatsAPP-ում. աղջիկը Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ:

Զրույցը սկսվում է աղջկա՝ Նեյմարին ուղված նախատինքով առ այն, որ ֆուտբոլիստն իր մոտ չի եկել, ինչպես որ խոստացել էր: Նեյմարը պատասխանել է, որ զբաղված է եղել, փոխանցում է Marca-ն:

Տրինդադին հայտնել է, որ դեռևս սպասում է հյուրանոցում, ու նշել է սենյակի համարը: Զույգի հաջորդ խոսակցությունը կայացել է հաջորդ օրը:

Նեյմարը գրել է, որ ներում է աղջկան՝ իրեն հարվածելու համար: Ի պատասխան՝ մոդելը նրան իր մի քանի լուսանկարներից է ուղարկել, որտեղ նրա մարմնի վրա կապտուկներ են երևում: Տրինդադին նաև գրել է, որ մտադիր է դադարեցնել իր շփումը Նեյմարի հետ:

Ֆուտբոլիստն իր հերթին գրել է. «Դու ևս մեղավոր ես այդ կապտուկների համար: Դու ավելին էիր ցանկանում»:

Նեյմարը նաև խնդրել է ջնջել լուսանկարներն ու որևէ մեկին ցույց չտալ: Տրինդադին պատասխանել է. «Խելագարվե՞լ ես: Ես քեզ խնդրում էի կանգ առնել, բայց դու ասում էիր՝ «Կներես»:

Արդեն այն բանից հետո, երբ Նեյմարն այդ խոսակցությունը հրապարակել է Instagram-ում, մոդելը գրել է. «Դու շատ լավ գիտես, թե ինչ ես արել ու ինչպես ես վարվել ինձ հետ: Իրականում դու վիրավորել ես ինձ: Նույնիսկ եթե դա երբեք հայտնի չդառնա ու մենք այլևս երբեք իրար հետ չխոսենք: Հոգուդ խորքում դու գիտես, թե ինչ է տեղի ունեցել: Հուսով եմ՝ դու երբեք չես զգա այն ցավը, որը ես ունեցած այդ գիշեր: Հանգիստ քնիր: Համենայն դեպս, ես արդեն գիտեմ, թե ով է իրական Նեյմարը»:

Share |

Լրահոս

Loading...