Զինչենկոն Սերբիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո համբուրել է լրագրողուհուն

14:19 08.06.2019

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Եվրո-2020-ի նախընտրական փուլում Սերբիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:0) համբուրել է լրագրողուհուն:

Խաղից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հարցազրույց է տվել «Футбол 1/2»-ի լրագրող Վլադա Սեդանին, ինչից հետո համբուրել է հայտնի հաղորդավարուհուն:

Ենթադրվում է, որ Զինչենկոն ու Սեդանը կարող են հարաբերությունների մեջ լինել: Ֆուտբոլիստին ավելի վաղ աղջկա հետ նկատել էին Ուկրաինայի առաջնության՝ «Շախտյորի» և «Դինամոյի» միջև խաղի ժամանակ:

Նշենք, որ Սեդանը «Շախտյորի» հարձակվող Անդրեյ Բորյաչուկի նախկին ընկերուհին է, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Մարիուպոլում»: 

 

Share |

Լրահոս

Loading...