Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Արման Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր

23:49 08.06.2019

79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար Ավագյանը պետք է մրցեր ուկրաինացի Օլեքսանդր Վիշնյակի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներակայացավ գոտեմարտին։

Արման Ավագյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 3 հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8-9 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմադ Տաշուխադջիևին:

Այսօր բրոնզե մեդալակիր էր դարձել նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։

Հավելենք, որ մեր ընտրանու կազմից 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը վաղը՝ հունիսի 9-ին, պայքարելու են ոսկե մեդալների համար։ Մարգարյանը չեմպիոնության համար պայքարելու է ուկրաինացի Օլեքսանդր Եվսեյենկոյի հետ, իսկ Մարկոսյանը՝ վրացի Միրիանի Մաիսուրաձեի։


Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են ելույթները՝ նվաճելով 4 մեդալ։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Share |

Լրահոս

Loading...