Բեյլը Ռեալի ղեկավարությանը հայտնել է իր կայացրած որոշման մասին

15:32 08.06.2019

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը ակումբի ղեկավարությանը հայտնել է իր կայացրած որոշման մասին։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ուելսցի ֆուտբոլիստը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադիր չէ հեռանալ «արքայական» ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բեյլը նշել է, որ չի դիտարկելու ոչ մի ակումբի առաջարկ։ 

Հաղորդվում է, որ ներկա պահին Բեյլին գնելու համար «Ռեալը» որևէ առաջարկ չի ստացել։ Ակումբի ղեկավարությունը ևս լավ հասկանում է, որ Գարեթին վաճառելը այս ամառ շատ բարդ կլինի, չնայած այն փաստին, որ Զիդանը ցանկանում է վաճառել նրան։ 

Գարեթ Բեյլը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2013 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...